Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վարչապետը ԱԳ նախարարին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել

Վարչապետը ԱԳ նախարարին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել
16.11.2020 | 22:28

Վարչապետը որոշում է կայացրել ԱԳ նախարարին պաշտոնից ազատել՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը այսօր Աժ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին: Հայտարարությունից րոպեներ անց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա ԱԳ նախարար էր 2018-ի մայիսի 12-ից:

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ